211652_close_icon
views-count4127 դիտում article-date 16:55 18-02-2020

«Բարսելոնայում» խոշոր սկանդալ է. ակումբի ղեկավարությունը կարող է հրաժարական տալ

«Բարսելոնայում» խոշոր սկանդալ է ծագել այն բանից հետո, երբ տեղեկություններ հրապարակվեցին, որ ակումբը I3 Ventures ընկերությանը խոշոր գումարներ է վճարել «Բարսայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուին սոցցանցերում գովաբանելու համար, ինչպես նաև խաղացողներին, այդ թվում՝ Լիոնել Մեսիին, քննադատելու և ծաղրելու համար: Այսօր արդեն հրապարակվել է այն փաստաթուղթը, որը հաստատում է, որ Մեսիին ծաղրող օգտահաշիվները պատկանում էին հենց I3 Ventures ընկերությանը: Այդ առթիվ «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան ակումբի ղեկավարությանը կոչ է արել հրաժարական տալ: «Պարզապես վրդովեցուցիչ է, որ նրանք մաֆիոզ մեթոդներ են կիրառում, որպեսզի ստվեր գցեն ակումբի հեղինակության վրա: Սա հերթական անգամ ցույց է տալիս նրանց ոչ կոմպետենտ էությունը և հիմա նրանք խուճապահար փորձում են ամեն ինչ թաքցնել: Նրանք պարտավոր են հրաժարական տալ», ասել է Լապորտան:

Նմանատիպ նյութեր