Վեհափառը չի կարող հրաժարական տալ, Վեհափառին չես կարող հանել, հեռացնել կամ դատել. Արթուր Վանեցյան
Իրականում ուղղորդված արշավ է, ընդ որում՝ ուղղորդված արշավ հայ ինքնությունը վերացնելու համար։ Նման կարծիք է հայտնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանությունների սկսած արշավին։
Նրա արձանագրմամբ՝ իշխանությունների վարած քաղաքականությանը հետեւելով ակնհայտ է դառնում, որ «գուցե գիտակցված, գուցե արտաքին ուժերի հրահանգով, փորձում են վերացնել մեր ինքնությունը՝ հայի ինքնությունը։ Իսկ հայի ինքնությունը դարեր ի վեր պահել է մեր եկեղեցին։
«Ամենադժվար ժամանակահատվածներում, երբ պետություն չենք ունեցել, երբ ցեղասպանություն ենք վերապրել, երբ հայ ժողովրդի պատմության ամենածանր պահերն են եղել, մենք համախմբվել ենք մեր եկեղեցու շուրջ։ Տարբեր երկրներում մեր ժողովուրդը հավաքվում է եկեղեցու շուրջ։ Նույն հայոց լեզուն սփյուռքի օջախներում պահպանվում է հենց եկեղեցու շնորհիվ՝ եկեղեցում գործող կիրակնօրյա դպրոցների շնորհիվ», - արձանագրում է Վանեցյանը:Նա հիծեցնում է, որ երբ ասում են, օրինակ, թե Վեհափառը Վեհափառ չէ, փաստացի եկել են ու մտել են մեր տները։ Այսօր ակնհայտ է, որ Գարեգին Երկրորդ Վեհափառը մեր եկեղեցու գլուխն է, և հոգևորականների ավելի քան 90 տոկոսը ձեռնադրված է Գարեգին Վեհափառի կողմից։ Այսինքն՝ եթե ասում ենք, որ Գարեգին Վեհափառը Վեհափառ չէ, նշանակում է՝ այն հոգևորականները, որոնց ինքը ձեռնադրել է, նույնպես հոգևորականներ չեն։ Եթե նրանք հոգևորականներ չեն, ապա մեր կնունքները, հարսանիքները, հոգեհանգստի արարողությունները պետք է ասենք, որ իրական չեն եղել»,- ասել է գործիչն ու ընդգծել՝ «Վեհափառը չի կարող հրաժարական տալ, Վեհափառին չես կարող հանել, հեռացնել կամ դատել։ Ինչ ուզում եք արեք՝ եթե Վեհափառին տանեն ու նստեցնեն նույնիսկ ԿԳԲ-ի նկուղի մի խուց, Վեհարանը դառնալու է այդ խուցը։ Որտեղ Վեհափառն է, այնտեղ էլ Վեհարանն է։ Վեհափառի ֆիզիկական ներկայությունն է որոշում, թե որտեղ է Վեհարանը»։
«Մենք ամեն կերպ կանգնած ենք լինելու Վեհափառի և եկեղեցու կողքին»,- ասել է Արթուր Վանեցյանը։