211652_close_icon
views-count2303 դիտում article-date 23:35 18-02-2020

Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 17-ին, ժամը 12.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո Մաշտոցի բաժին է ներկայացել 40-ամյա Արգամ Վ.-ն, որը 2019 թ. դեկտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր