211652_close_icon
views-count1031 դիտում article-date 16:59 02-07-2019

Հետախուզվողը ժամանեց Հայաստան եւ ներկայացավ ոստիկանություն

Հուլիսի 2-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Արամվիրի բաժին է ներկայացել 54-ամյա Լյուդվիգ Ս.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 5-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը ) 1-ին մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր