211652_close_icon
views-count5381 դիտում article-date 09:56 18-02-2020

Բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ երեկվա հանդիպմանը կայացվեցին մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում՝ կադրային. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ բանակում տեղի ունեցող մահվան դեպքերի վերաբերյան Կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությանը կայացվել են կարևոր որոշումներ։ Գրառման մեջ ասվում է. «Երեկ կառավարությունում քննարկում ունեցանք այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Կայացվեցին մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ: Այս ֆոնին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ 2019 թվականին բանակում արձանագրված մահվան դեպքերի պատմական մինիմում ենք ունեցել: Եւ մեր խնդիրն է այս դինամիկան պահպանել: Սրա համար, սակայն, կարեւոր եմ համարում բանակի շուրջ նյարդային մթնոլորտի բացառումը: Չկա բանակ-հասարակություն բաժանում: Մենք մեկ մարմին ենք, մեկ ընտանիք, մեկ օրգանիզմ: Եւ մենք կհաղթենք: Փա՛ռք Հայոց փառապանծ բանակին»:

Նմանատիպ նյութեր