slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
ՀՀ վարչապետը կադրային փոփոխությունների հետ կապված մի շարք որոշումներ է ընդունել
211652_close_icon

ՀՀ վարչապետը կադրային փոփոխությունների հետ կապված մի շարք որոշումներ է ընդունել

views-count3802 դիտում article-date 15:27 17-05-2014
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տիգրան Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Տիգրան Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վախթանգ Միրումյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Մեկ այլ որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր