«Բարսելոնային» թույլատրել են 15 օրում Դեմբելեին փոխարինող գտնել
«Բարսելոնային» թույլատրել են հայտավորման ժամանակից դուրս նոր հարձակվող ձեռք բերել:
Լա Լիգայի բժշկական հանձնաժողովը հաստատել է, որ հարձակվող Ուսման Դեմբելեն բավական երկար ժամանակով շարքից դուրս է եկել, և թույլ է տվել կատալոնացիներին նոր խաղացող գնել:
«Բարսելոնան» 15 օր ժամանակ ունի, որպեսզի Լա լիգայից կամ ազատ գործակալ հանդիսացող ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնի:
Ներկայումս առավել հավանական է համարվում «Լեգանեսի» 28-ամյա դանիացի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի տրանսֆերը: