211652_close_icon
views-count4699 դիտում article-date 14:11 17-02-2020

Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն է եղել, ու մինչև գործը չբացահայտվեր, տուն չգային. բողոքի ակցիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ. NEWS.am

[url=https://news.am/arm/news/560756.html]NEWS.am[/url]-ը գրում է. Մեր զինվորն այսօր ավելի վատ վիճակում է՝ կանգնած է գնդակի տակ, ու պարզ չէ, թե որ կողմից է այդ գնդակը ստանալու։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ անդրադառնալով բանակում վերջին շրջանում գրանցված սպանությունների եւ ինքնասպանությունների աճին։ Նրա խոսքով՝ 2 կարեւոր հարցի մասին է խոսքը՝ մեր անվտանգության եւ երեխաների, որոնք զոհվում են խաղաղ պայմաններում։ «Հեղափոխության օրերին բոլորս անհանգիստ սպասում էինք, թե սահմանին ինչ կլինի, բայց արտառոց ոչինչ էլ տեղի չէր ունենում, հեղափոխությունից հետո էլ, երբ իրավիճակն անկայուն էր, նորից սպանություններն այս քանակին չէր հասնում, ոնց որ այս 40 օրերի ընթացքում։ Սա պետք է բացատրություն ունենա, եւ այս բացատրությունը մեզ պետք է տան պաշտոնատար անձինք՝ առաջին դեմքերից սկսած»,– ասաց Կարապետյանցը։ Նրա խոսքով՝ բոլոր պաշտոնյաները պետք է բացատրություն տան այս դեպքերի վերաբերյալ, թե որն է պատճառը, որ մինչեւ այսօր, որեւէ հանցագործություն մինչեւ վերջ չի բացահայտվել. «Գիտեմ, որ պարբերաբար հանդիպումների ժամանակ դատախազությունը, իրավապահ մարմինները մեծ հպարտությամբ ասում են, որ իրենք այս գործերի 90 տոկոսը բացահայտել են, ստում են, որովհետեւ այս գործերի մեծ մասը թերի բացահայտված է, կամ առհասարակ բացահայտված չեն իրական մեղավորները, եւ նաեւ սա է պատճառը, որ մեր բանակում պարբերաբար տեղի են ունենում սպանություններ եւ մահվան դեպքեր։ Կա ստանդարտ սցենար՝ ոչ դատախազությունը, ոչ իրավապահ մարմինները տեղից չեն շարժվում։ Ինչո՞ւ որեւէ մեկի հեռացման մասին, քրեական պատասխանատվության ենթարկելու մասին, մի խոսք անգամ չկա»։ Կարապետյանցի խոսքով՝ ամբողջ մեղքը բարդվում է հասարակության վրա։ Մանրմաասներն՝ [url=https://news.am/arm/news/560756.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր