211652_close_icon
views-count13754 դիտում article-date 16:51 08-05-2024

Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Արմավիրի մարզում․ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում բուժում ստացող կալանավորի սենյակից հայտնաբերվել են կասկածելի իրեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 29-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կոնտրոնից զանգահարել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից «Վաղարշապատ» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված կալանավոր Սերոբ  Մ․-ին  բուժօգնություն ցուցաբերելուց և քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց հետո հիվանդանոցի ճառագայթաբանական սենյակից հայտնաբերվել է բժշկական կպչուն ժապավենով իրար ամրացված բջջային հեռախոսներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված սենյակում հայտնաբերել են թվով 3 հատ բջջային հեռախոս, 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորման լար, 1 հատ դյուրակիր շարժական ինտերնետ կապ և 1 հատ բջջային հեռախոսի ականջակալ, իսկ հիվանդանոցի վերելակի աթոռի տակից հայտնաբերվել է թվով 1 հատ «VIP» գրառմամբ ծխախոտի տուփ, որի մեջ առկա է եղել կապույտ գույնի բժշկական ռետինե ձեռնոցի առանձնացված մասերի մեջ՝ փաթեթավորված թվով 3 փաթեթ լցված «Մարիխուանա» թմրանյութի նմանվող, սուր հոտով չորացված մանրացված զանգվածով, որոը կշռվել և ընդհանուր փաթեթի հետ միասին կազմել է 28.31 գրամ:

Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի հետ միասին ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր