211652_close_icon
views-count4316 դիտում article-date 16:35 07-06-2021

Ես վստահ եմ՝ եթե այս մարդիկ չգային իշխանության, մենք դեռ մի 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն կունենայինք․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Մենք չէին ճանաչում Ղարաբաղի անկախությունը առաջին հերթին այն պատճառով, որ այն ժամանակ Ղարաբաղի ճանաչումը կնշանակեր պատերազմի սկիզբ, բայց անում էինք ամեն ինչ, որ Ղարաբաղի հետ կառուցենք ասիմետրիկ կոնֆեդերացիա։ Այս մասին Սյունիքի Մեղրի քաղաքում համակիրների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է Tert.am-ը:

«Կային որոշ հարցեր, որոնց վերաբերյալ մենք միշտ զգուշավոր ենք եղել մեկ պատճառով՝ չհրահրել պատերազմ։ Ես վստահ եմ, որ եթե այս մարդիկ չգային իշխանության, մենք դեռ մի 30 տարի հմուտ բանակցելու հնարավորություն կունենայինք։ Ինչ էր ակնկալում Ադրբեջանը մեզանից․ Ղարաբաղից իրենք ձեռք էին քաշել, հասկանում էին, որ միջանցք չենք տալու, որովհետև ԼՂՀ-ն չէր կարող անկլավային վիճակում զարգանալ, բայց իրենք հույս ունեին, որ կարող են այն մյուս շրջաններն ինչ-որ ժամանակ վերադարձնել»,-ասաց նա, ապա ընդգծեց․

«Ճիշտ բանակցելն այն էր, որ դու այդ հույսը չկտրես, չտաս, բայց չկտրես հույսը, որովհետև եթե հույսը կտրում ես, ապա այլ ճանապարհ, քան ռազմականը, չի մնում»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր