211652_close_icon
views-count33376 դիտում article-date 10:32 08-05-2024

Հակասանիտարական իրավիճակ՝ Էջմիածնում․ մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջրերով․ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը խոստացավ ժամերի ընթացքում խնդիրը լուծել, բայց «Վեոլիա ջուր»-ը նրան «կուտ տվեց»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի ամիս է՝ Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի մի քանի շենքերի բնակիչներ չգիտեն, թե էլ որ կառույցին դիմեն, որպեսզի վերջապես թաղամասը փրկեն հակասանիտարական վիճակից ու գարշահոտությունից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 10-ից ավելի շենքերի կեղտաջրերը դիտահորերից դուրս է թափվում ու ողողում մի քանի հեկտար տարածք։

Բնակիչները բազմիցս դիմել են Էջմիածնի քաղաքապետարան, «Վեոլիա ջուր», սակայն ոչ մի դրական արդյունք։

Ասես նշված կառույցները «մեռած հոգիներ լինեն» ու չեն փորձում օգնության ձեռք մեկնել բնակիչներին, այն դեպքում, երբ մարդիկ կանոնավոր վճարումները կատարում են։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդրի մասին օրեր առաջ տեղեկացել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, որ մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կլուծվի, ինքն արդեն հանձնարարական է տվել Էջմիածնի քաղաքապետ, «մեծն» տիկին Դիանա Գասպարյանին և «Վեոլիա ջրին»։

Մարզպետի հետ հեռախոսազրույցից կես ժամ անցած ժամանեցին Էջմիածի քաղաքապետարանի ներկայացուցիչները ու բնակիչներին տեղեկացրեցին, որ մարզպետը իր հսկողոթյան տակ է վերցրել խնդիրը և որ ժամերի ընթացքում «Վեոլիա ջուր»-ը իրենց խոստացել է, որ կգա ու խնդիրը կլուծի։

Արդեն 1 շաբաթ է՝ «Վեոլիա ջուր»-ը արհամարհած ունի Արմավիրի մարզպետին կամ էլ մտածում են․ «Մարզպետն ա, էլի, մի բան ասեց, «կուտա՝ կտանք, կուտի»» ու երևի այս պարագայում «Վեոլիա ջուր»-ը ճիշտ է։ Մարզպետը «կուտը կերավ», իսկ ժողովուրդն էլ մինչև այսօր գարշահոտություն է շնչում, իսկ կեղտաջրերը գնալով ավելի մեծ տարածքներ են ընդգրկում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր