211652_close_icon
views-count23986 դիտում article-date 21:24 08-05-2024

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 27-ամյա վարորդը «07»-ով հայտնվել է ջրանցքում․ Վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել զինվորականները․ ժամանել են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Արտակ Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ -2107» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

Վարորդին և ուղեվորին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված վայրով անցնող մի քանի զինվորականներ ովքեր դուրս են բերել վարորդին և ուղևորին անվտանգ վայր։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ Միրզախանյանն ու Սահակյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդն ու ավտոմեքենայում գտնվող ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Կարեն Մելքոնյանը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։

Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել ու տեղափոխվել անվտանգ վայր։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր