211652_close_icon
views-count10963 դիտում article-date 16:27 16-02-2020

Կորոնավիրուսի կասկածանքով Ադրբեջանում 2 երիտասարդի են հոսպիտալացրել

Պեկինից Ադրբեջան վերադարձած 2 երիտասարդ են հոսպիտալացվել Ադրբեջանում՝ կորոնավիրուսի կասկածանքով:: Այս մասին հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարությունը, գրում է [url=http://regionmonitor.com/language/ru/5287/]RM-[/url]ը: Նրանցից մեկը 26-ամյա ուսանող է, որը սովորում էր Պեկինում, իսկ մյուսը` Ադրբեջանի 22-ամյա քաղաքացի է, որը աշխատելիս է եղել Չինաստանում: Վերջինս Ադրբեջան է վերադարձել փետրվարին, մինչ այդ եղել է Մոսկվայում, Ստամբուլում եւ Թբիլիսիում: Երկուսն էլ հոսպիտալացվել են բարձր ջերմությամբ:

Նմանատիպ նյութեր