Խոշոր չափի գողություն Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  երեկ՝ փետրվարի 15-ին, ոստիկանության էրեբունու բաժին է դիմել Երևանի բնակիչ,  51-ամյա Անդրանիկ Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝  ժամը 20:30-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում Գ. Մահարու փողոցի 1/3 հասցեում գործող «Ֆլեշ»  ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանից գողացել են  1 մլն 110 հազար դրամ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խմբին Արդրանիկ Ա.-ն հայտնել է, թե ում է կասկածում գողությունը կատարելու փաստով:
Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Ա.-ն իրավապահներին  հայտնել է նաև,  որ ինքն աշխատում է «Ֆլեշ»  ՍՊԸ-ում՝ որպես բենզալցակայանի վարիչ, իսկ կասկածյալը մշտական բնակության վայր չունի և նշված բենզալցակայանում աշխատել է որպես լիցքավորող:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

