211652_close_icon
views-count79590 դիտում article-date 21:22 14-10-2019

Խոշոր չափի գողություն՝ Արարատի մարզում. գողերը թալանել են Սայաթ Նովայի տունը՝ տանելով խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Մասիս քաղաքում տեղի ունեցած գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը, ժամը 01։20-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել 58-ամյա Սայաթ Նովան և հայտնել, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 17։30-ից մինչև հոկտեմբերի 14-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մասիս քաղաքի 9-րդ փողոցի իրենց տան ննջասենյակի պատուհանը ինչ-որ առարկայով բացելով՝ մտել են տուն և այնտեղից հափշտակել խոշոր չափի ԱՄՆ դոլար և ոսկյա զարդեր։ Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետն ու քննիչը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր