211652_close_icon
views-count67850 դիտում article-date 09:53 15-02-2020

Ավտովթար-հրդեհ Երևանում. Opel-ը դուրս է եկել հանդիպակաց և բախվել էլեկտրասյանը. հարվածից հրդեհ է առաջացել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի Ճանապարհային ոստկանություն, որտեղից դեպքի վայր է ժամանում ՃՈ տեսուչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր