211652_close_icon
views-count1702 դիտում article-date 23:14 14-02-2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները հասանելի են IDAGIO-ում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումները կարելի է ունկնդրել IDAGIO հավելվածում bit-urls.com/6aWtF : IDAGIO-ն դասական երաժշտության հեղինակավոր հարթակ է‚ որտեղ իրենց կատարումներն են ներկայացնում հայտնի կոլեկտիվներ և արտիստներ։ IDAGIO-ն համագործակցում է երաժշտական հայտնի պիտակների‚ երաժշտական գործակալությունների և կատալոգների հետ։ “Time” ամսագրի կողմից IDAGIO-ն ճանաչվել է 2019 թվականի լավագույն նորարարություններից մեկը: IDAGIO-ում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ ներկայացված են Արամ Խաչատրյանի‚ Ավետ Տերտերյանի‚ Էդգար Հովհաննիսյանի‚ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններից։ Երաժշտասերները‚ ի դեպ‚ երկու ամիս անվճար բաժանորդագրվելու և նվագախմբի ստեղծագործություններն ունկնդրելու հնարավորություն կունենան։

Նմանատիպ նյութեր