211652_close_icon
views-count1320 դիտում article-date 09:42 14-02-2020

Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության արտահերթ խորհրդի նիստ

2020 թվականի փետրվարի 13-ին տեղի ունեցավ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության արտահերթ խորհրդի նիստը, որը միաձայն որոշում կայացրեց ստեղծել 2020 թվականի ապրիլի 5-ի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն բոյկոտելու քարոզչական շտաբ: Արտահերթ խորհրդի նիստի մասնակիցները խորը մտահոգությամբ լսել են ներկայացված զեկույցները, միաձայն բաց քվեարկությամբ որոշել համատեղ ուժերով դիմել ՀՀ իշխանություններին՝ հետ կանգնել սխալ ճանապարհից, որն ընդամենը առիթ է տալիս հին ուժերին ձախողման մատնելու ժողովրդի փոփոխության պահանջը: Արտահերթ խորհրդի նիստում միաձայն որոշվեց կոչով դիմել հայ ժողովրդին միանալ բոյկոտի արշավին՝ հանուն համերաշխության, օրինականության եւ պետության կայացման: [b]Հարգանքներով՝ Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնություն [/b]

Նմանատիպ նյութեր