2746 դիտում
21:03 31-01-2020
Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել
[b][align=center]ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ[/align][/b]
Հարգելի Հայրենակիցներ, 02.02.2020 թվականին լրանում է Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության կողմից՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման աննախադեպ ստորագրահավաքի 200-րդ օրը, ելնելով այն հանգամանքից, որ 04.02.2020 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենալու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, սորոսական Զարուհի Բաթոյանի հայցի լսումն ընդդեմ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Արամ Խանզադյանի։
Մենք որոշել ենք աննախադեպ ստորագրահավաքի 200-րդ օրը նշել 04.02.2020 թվականին՝ ժամը 13։00-ին։ Այդ օրը հավաքվում ենք Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դիմաց՝ նշելու աննախադեպ ստորագրահավաքի 200-րդ օրը, նաև կազմակերպելու ենք ստորագրահավաք, ինչպես նաև մեր աջակցությունն ենք հայտնելու Արամ Խանզադյանին, քանի որ նախարարի հայցն ուղիղ կերպով կապված է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ տարվող պայքարի հետ և նպատակ ունի ճնշելու մեր պայքարը ու նրա կազմակերպիչներին։
Այդ օրը կհայտարարենք նաև արդեն իսկ հավաքված ստորագրությունների թվաքանակի մասին, ինչպես նաև կխոսենք Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության կողմից ձեռնարկվելիք հետագա քայլերի մասին:
[b]
Հայկական Արժեքների Պաշտպանության
‹‹ԿԱՄՔ›› հասարակական նախաձեռնություն[/b]
Նմանատիպ նյութեր
1614 դիտում
09:42 14-02-2020
Հայկական Արժեքների Պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության արտահերթ խորհրդի նիստ
4148 դիտում
19:22 07-02-2019
Հայկական արժեքների պահպանության «ԿԱՄՔ» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ
Այս բաժնից
652 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
466 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
853 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ