211652_close_icon
views-count8006 դիտում article-date 23:51 13-02-2020

Դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք, թե՞ անտաղանդ վախկոտներ. Մերկելը հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ խոսք չկա. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն՝ անդրադառնալով այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպմանը։ Նա մասնավորապես գրել է. Չեմ կողմնորոշվում, դուք ավելի շատ պաթոլոգիկ խաբեբանե՞ր եք թե՞ անտաղանդ վախկոտներ: Ուրեմն այսօր կայացած Մերկել-Փաշինյան հանդիպման տեսագրությունն եմ նայում Նիկոլ Փաշինյանի ՖԲ էջում, որն հեռարձակվել է հայերեն թարգմանությամբ: Հետո մտնում եմ Գերմանիայի կանցլերի պաշտոնական էջ ու լսում հանդիպման տեսագրությունն առանց թարգմանության: Ու պարզվում է ի՞նչ: Անգելա Մերկելն իր խոսքում Հայաստանի դատաիրավական բարեփոխումների համատեքստում հիշատակում է Վենետիկի հանձնաժողովը, ինչի մասին հայերեն թարգմանության մեջ ԽՈՍՔ ՉԿԱ: Այդ հատվածը ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է նաև Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունից: Դիտեք տեսագրությունը և համոզվեք՝ 00:45-00:50
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր