ՀՀ մշակույթի նախարարը ներկա է գտնվել լիտվացի գրող Քրիստիյոնաս Դոնիլայտիսի «Տարվա եղանակները» պոեմի հայերեն թարգմանության շնորհանդեսին
Ս. թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել լիտվացի գրող Քրիստիյոնաս Դոնիլայտիսի «Տարվա եղանակները» պոեմի հայերեն թարգմանության շնորհանդեսին:
Թարգմանությունն իրականացվել է ՀՀ-ում Լիտվայի դեսպանության նախաձեռնությամբ և հայ-լիտվական մշակութային համագործակցության շրջանակներում: Միջոցառումը նվիրվում է Ք. Դոնիլայտիսի ծննդյան 300-ամյակին, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2014 թվականի հոբելյանական տարեթվերի ցանկում:
Միջոցառման ընթացքում Ք. Դոնիլայտիսի ստեղծագործությունները հնչել են բոլոր թարգմանված 13 լեզուներով: Ապա Հ. Պողոսյանը դիտել է Ք. Դոնիլայտիսի «Տարվա եղանակները» ստեղծագործության տարբեր լեզուներով թարգմանված և տպագրված տիտղոսաթերթերն ու շապիկները: