2324 դիտում
14:08 06-12-2017
Տեղի կունենա Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Դեկտեմբերի 9-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը։ Թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։ Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնք ներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով:
Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այս ընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում:
Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների արյունալի օրերին մի հրեա աղջկա՝ Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն է իրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց:
«Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որ տասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում»,-գրքի նախաբանում գրում է Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրա պայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում:
Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված.միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
2342 դիտում
12:35 17-11-2017
Երևանում տեղի կունենա Էքզյուպերիի «Մարդկանց երկիր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6914 դիտում
12:07 30-07-2018
Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Գյումրիում
Այս բաժնից
901 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ