Զիդանը մեքենայով հարվածել է այլ մեքենայի, որի վարորդը սելֆի է խնդրել
Նախորդ շաբաթ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդան մեքենայով հարվածել էր Audi մակնիշի մեքենայի, որի վարորդը՝ կահույքի խանութի սեփականատեր Իգնասիո Ֆերնանդեսը պատմել է միջադեպի մասին:
«Հենց նրան տեսա, ճանաչեցի և ասացի, որ կցանկանայի նրա հետ հանդիպել այլ հանգամանքներում: Բայց այսպես էլ վատ չէր:
Ես նրան խնդրեցի ինձ հետ սելֆի անել, քանի որ մարդիկ չէին հավատա, որ իմ մեքենային հարվածելէ անձամբ Զիդանը:
Նա շատ բարի էր և համաձայնվեց: Հանեց գլխարկը և մենք լուսանկարվեցինք: Ես նրան առաջարկեցի նաև փոխանակվել մեքենաներով, որպեսզի հարցը փակվի, բայց այդ մեկը չկպավ», ասել է Ֆերնանդեսը: