Զիդանը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է Խամեսին վաճառել
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաչ է քաշել կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի վրա: Ֆրանսիացին հույսեր չի կապում կոլումբիացի ֆուտբոլիստի հետ և «Ռեալի» ղեկավարության խնդրել է Խամեսի տրանսֆերի հարցը լուծել:
Զիդանի կարծիքով, Խամեսին հաջողությամբ կարող է փոխարինել «Բետիսի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը շուտով կտեղափոխվի մադրիդյան ակումբ:
Նշենք, որ Խամեսին ցանկանում են ձեռք բերել «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն: