«Այաքսն» ու «Չելսին» հաստատեցին Զիեշի տեղափոխությունը
«Այաքսը» հայտարարեց կիսապաշտպան Հակիմ Զիեշի տեղափոխության մասին «Չելսի»:
Հոլանդական ակումբը հայտնել է, որ ֆուտբոլիստը «Չելսիին» կմիանա 2020 թվականի հուլիսի 1-ին, իսկ մինչ այդ մրցաշրջանը նա կավարտի «Այաքսում»:
26-ամյա խաղացողի տրանսֆերը կկազմի 40 մլն եվրո, որը տարբեր պարգևավճարների հաշվին կարող է աճել մինչև 44 մլն եվրո:
Զիեշը «Այաքսում» նորամուտը նշել է 2016թ. սեպտեմբերին: Թիմի կազմում նա 160 հանդիպում է անցկացրել և դարձել 49 գոլի հեղինակ:
Ավելի վաղ նշվել է, որ «Չելսին» Զիեշի հետ համաձայնեցրել է 5-ամյա պայմանագիրը: