211652_close_icon
views-count14143 դիտում article-date 17:24 22-03-2017

Սամվել Բաբայանի թիմակիցները հաստատեցին, որ նրան ձերբակալել են. Հայկ Խանումյան. Newsbook.am

Քիչ առաջ Hraparak.am կայքը լուր է տարածել, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ով Բաբայանի ընկերն է, NewsBook-ին հայտնեց, որ Սամվել Բաբայանին այսօր հանդիպել է 13:30-ի սահմաններում: «Մի երեք-չորս ժամ առաջ եմ տեսել իրեն, լուրը ստանալուց հետո փորձել եմ կապվել նրա հետ, բայց համարն անհասանելի է»,- ասաց Եղիազարյանը: Նշենք, որ Բաբայանի ձերբակալությունը ԱԱԾ-ից պաշտոնապես դեռ չեն հաստատել, սակայն չեն էլ հերքել: ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը NewsBook-ի հայտնեց, որ Բաբայանի մասին տեղեկություն կհաղորդեն մեկ ժամից: Մանրամասներն՝ [url=http://newsbook.am/?p=102028%2Fsamvel+babayani+timakicnery+hastatecinvor+nran+dzerbakalel+en+hayk+xanumyan&l=am]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր