211652_close_icon
views-count81493 դիտում article-date 14:00 13-02-2020

Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին բնակարանային գողերին. նրանք էին «Պատառաքաղը», «Շերեփն» ու «Գդալը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 12-ին, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արտաշատի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, այնուհետև իրականացնելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, հայտնաբերել են փետրվարի 5-ին Արարատի մարզում բնակարանային գողության մեջ կասկածվողներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժին են բերման ենթարկվել Երևան քաղաքի բնակիչներ՝ 27-ամյա Վահան Աղաջանյանը, 30-ամյա Արտակ Գալստյանը և 28-ամյա Աշխեն Ջանունցը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ Արտաշատի ոստիկանների ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են եղել, և գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժին էր դիմել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի բնակիչ՝ 48-ամյա Արփենիկ Ղ-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 09։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալիով բացել են իր տան մուտքի դուռը և ննջասենյակները տակնուվրա են արել և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր, գումար և այլ իրեր։ Նույն օրը Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ և Արարատի մարզի ոստիկանների ու քննիչների ճիշտ, օպերատիվ ու քննչական հսկայածավալ աշխատանքների արդյունքում եռյակը հայտնաբերվեց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք ձերբակալվել են։ Նրանցից մեկը «նավոդկա տվողըն է», ում ականունը »Պատառաքաղ» է, մյուսը «աթանդա կանգնողն է», ում մականունը «Շերեփ» է, իսկ «գողցողի» մականունն է «Գդալ»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու օպերացիան իրականացրել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Վահան Մաթևոսյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակունի Գրիգորյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը կրել է մոտ 2 մլն 800 հազար դրամի վնաս և հայտնաբերված գողոնի մեջ կան նրանից գողացված թանկարժեք մուշտակներ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր