89050 դիտում
14:51 26-02-2019
Երևանի ոստիկանության քրեական հետախույզները, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին Երևանում Ֆրանսիայի քաղաքացուհուն դիմակավորված ու ատրճանակի սպառնալիքի տակ թալանածներին. նրանք Վրաստանի քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 23-ին ատրճանակի նմանավող առարկայի գործադրմամբ դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Արարատի մարզում փաստացի բնակվող, 28-ամյա Նարինե Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 22:40-ի սահմաններում Մովսես Խորենացի 2-րդ փակուղում 2 անհայտ անձինք դիմակավորված, ատրճանակի սպառնալիքի տակ իրենից հափշտակել են խոշոր չափի գումար (եվրո և դրամ) ու դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և քննչական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հովհաննես Պողոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ավագ քննիչ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավազակային հարձակման ենթարկված Նարինե Մ.-ն Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝Երևանում հայտնաբերել են Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ 19-ամյա Թաթուլ Պապոյանին և 20-ամյա Երջանիկ Ծառուկյանին։ Վերջիններս կասկածվում են նշված ավազակային հարձակումը կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանք Ախալքալաքի բնակիչներ են։
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի (կարմիր բերետներ) ծառայողները՝ դիմակավոված, նշված անձանց ձեռնաղշթայված վիճակում վաշտի հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ տեղափոխեցին ոստիկանության Էրեբունու բաժին, ովքեր ներկայացվելու են քննչական բաժին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16807 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ