211652_close_icon
views-count43626 դիտում article-date 13:25 01-02-2016

Վանաձորի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին բնակարանային գողերին, ովքեր կրակոցներ էին արձակել ոստիկանների ուղղությամբ. եռյակը ձերբակալված է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Դավիթ Մանուչարյանի որոշմամբ ձերբակալված Վանաձոր քաղաքի Տարոն թաղամասի բնակիչ, 24-ամյա Արա Գալստյանը, Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 25-ամյա Արթուր Սարգսյանը և Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Ռադիկ Ռստակյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Վանաձորի և Սպիտակի բաժինների քրեական հետախուզության աշխատակիցների հետ տեղափոխվել են Վանաձոր քաղաքի Նարեկացի 71/1 հասցե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցեում Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի, մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, Վանաձորի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովի և ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մանուչարյանի գլխավորությամբ տեղի է ունենալու քննչական փորձարարություն: Կասկածյալ եռյակը ցուց է տալու, թե ինչպես են փորձել մուտք գործել նշված տուն, որտեղից ցանկացել են կատարել գողություն, սակայն տեսնելով, որ ոստիկաններն օպերատիվորեն ժամանել են, կրակոցներ են արձակել ոստիկանների ուղղությամբ ու հետո դիմել փախուստի: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/30/75814/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 30-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը կան անձինք գողություն անելու նպատակով մտել են Նարեկացի 71/1 տուն: Օպերատիվորեն նշված հասցե էին ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի և ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ: Նշված հասցե էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ երբ ոստիկանները մոտեցել են նշված սեփական տանը, ներսից կրակոցներ էին արձակել նրանց ուղղությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Տեղում աշխատել էին Լոռու մարզային վարչության քննիչները՝ վարչության պետի տեղակալ Վաղինակ Մարտիրոսյանի գլխավորությամբ և ոստիկանության փորձաքրեագետները: Դեպքի վայրում հայտնաբերվել էին հրազենից արձակված պարկուճներ և պատերի և պատուհանների վրա կրակոցների հետքեր: [img]/ups/images/0203636001454320678310833.jpg[/img] [img]/ups/images/0522412001454320677242811.jpg[/img] [img]/ups/images/0100263001454320676122448.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր