211652_close_icon
views-count7844 դիտում article-date 19:32 11-02-2020

Երևանը տոնում է Տերյանի ծննդյան 135-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի լրանում է մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակը, ինչի առթիվ «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը փետրվարի 9-ին նախաձեռնել էր «Տերյանի հետ» խորագրով արդեն իսկ ավանդական դարձած տոնական միջոցառումների շարք: Տերյանի ընտանիքի անդամները, գրողներ ու գրականագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Երևանի Վահան Տերյանի անվան հ. 60 հիմնական դպրոցի աշակերտները և նրա արվեստի բազմաթիվ երկրպագուներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ բանաստեղծի հիշատակին՝ խոնարհվելով ու ծաղիկներ դնելով բանաստեղծի շիրիմին Կոմիտասի անվան պանթեոնում: Այնուհետև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացվեց հոբելյանական ցերեկույթ՝ նվիրված մեծն պոետի կյանքին և գրական վաստակին: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ Առուշան Հակոբյանը, ով կարևորեց արդեն ավանդական դարձած Տերյանական միջոցառումների կազմակերպումը, վստահություն հայտնելով, որ բարի ավանդույթները շարունակական կլինեն, քանզի Տերյանի արվեստն անմահ է: Գրական ցերեկույթը վարում էր հաղորդավարուհի Կարինե Սարգսյանը: Հոբելյանի առթիվ ելույթներ ունեցան ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ Սիլվա Յուզբաշյանը և Գրետա Մեջլումյանը, ասմունքող Նարեկ Մարգարյանը: Հավելենք, որ Տերյանական միջոցառումներ սպասվում են ողջ տարվա ընթացքում, իսկ վաղը՝ փետրվարի 12-ին, Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվի ևս մեկ գրական միջոցառում՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 135-ամյակին և մահվան 100-րդ տարելիցին: [b]«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր