3055 դիտում
10:11 08-10-2016
«Արևի քաղաք». Երևանը տոնում է իր 2798–ամյակը
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանը նշում է իր հիմնադրման 2798-ամյակը։ Այս տարի այն անցկացվելու է «Արևի քաղաք» խորագրի ներքո։
Երևանի օրվան նվիրված միջոցառումների անցկացման համար այս տարի ավելի քիչ ֆինանսական միջոցներ են հատկացվել՝ 65 մլն դրամ։ Ծրագրում չեն ներառվի ավանդական դարձած Հանրապետության հրապարակի տոնական համերգն ու քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի առջեւ անցկացվող տոնական շքերթը:
Ժամը 07։00 – 23:00 սահմանափակվելու է երթևեկությունը Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների փողոցից Էրեբունի հրապարակը ներառող հատվածում:
Ժամը 11։00 - 14։00 դադարեցվելու է երթևեկությունը Արգիշտիի փողոցում:
Ժամը 13։00 - 23։00 դադարեցվելու է երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում:
«Էրեբունի-Երեւան 2798» միջոցառման ծրագիրը հետեւյալն է.
10:00-11:30 Ջրցան մեքենաների շքերթ Երեւանի փողոցներով,
11:00-12:00 Երեւան քաղաքի հուշարձանների լվացում,
11:30-19:00 ԵրեւանԱՐՏ. «Մեկ կտավ Երեւանիս» /Սարյան պուրակ/,
12:00-20:00 «Արտադրված է Երեւանում. ԳՕՍՏ…» ցուցահանդեսի բացում /Երեւանի պատմության թանգարան/,
12:30-13:30 «Երեւան՝ արեւի քաղաք» կավճանկարչություն /Երեւանի քաղաքապետարանի դիմաց/,
13:00-22:00 «Հնաոճ մեքենաների ցուցադրություն» /Շահումյանի հրապարակ/,
13:30-18:00 Մանկական տոնական ծրագրեր. տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ եւ հեքիաթների հերոսներ /Մանկական զբոսայգի/,
14:00-15:00 Պարօլիմպիկ մարզիկների, մասնակիցների երթ /Մոսկվա կ/թ-ից Հանրապետության հրապարակ, Երեւանի քաղաքապետարան/,
14:00-18:00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի, լարախաղացության, ժողովրդական երգարվեստի տոնահանդես /Էրեբունի փողոց/,
14:00-17:30 Հայաստանյան ազգային փոքրամասնությունների եւ էթնիկ խմբերի ողջույնի հարթակ /
Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ /,
14:30-22:30 «Էրեբունի — Երեւան» երիտասարդական ֆլեշմոբերի մեկնարկ /ամենուրեք/,
14:30-15:30 Փողային նվագախմբերի տոնական քայլերթ /Հյուսիսային պողոտա/,
14:30-19:00 «Նվիրում մայրաքաղաքին» ՀՀ մարզերի գեղարվեստական մաղթանքը /Շ. Ազնավուրի հրապարակ/,
15:00-19:30 «Երեւանյան զբոսանք. հնի ու նորի հանդիպում» /Հյուսիսային պողոտա/,
15:00-18:00 ՈՒսանողական հարթակ /Կոնսերվատորիայի պուրակ/,
15:30-17:30 «Մարզական Երեւան» սպորտային ցուցադրական ելույթներ /Ազատության հրապարակ/,
15:30-18:30 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն Երեւանի արվեստի դպրոցների սաների մասնակցությամբ /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,
16:00-20:00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ /Կարապի լիճ/,
16:00-18:00 Տիկնիկների շքահանդես /Սայաթ–Նովա փողոց, Տիկնիկային թատրոնի դիմաց/,
16:30-17:30 Կինոլոգիա — վարժեցված սպորտային շների ցուցադրական ելույթ /Ազատության հրապարակ/,
16.30-18.30 Անվանի շախմատիստներին մրցակից են Երեւանի շախմատի դպրոցների սաները /Մ. Մանուշյանի պուրակ, Մաշտոցի պուրակ/,
17:30-22:00 «Իմ հայկական մայրաքաղաք» տոնահամերգ /Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարակից պուրակ/,
18:00-20:00 «Երեւանյան երգեր» կարաոկե /Հյուսիսային պողոտա/,
18:30-21:00 «Արեւային ջազ» /Կասկադ համալիր, Գաֆէսճեան կենտրոն/,
18:30-20:00 Ազգագրական պարերի շքերթ /Ազատության հրապարակ/,
18:30-20:00 Դասական երաժշտության համերգ /Կոնսերվատորիայի դիմաց/,
19:00-22:00 «Արեւի քաղաք» համերգ /«Էրեբունի» թանգարանի դիմացի հրապարակ/,
19:00-22:30 «Հավերժող Երեւան» ֆիլմի ցուցադրում /Կարապի լիճ/,
20:00-22:00 Ռոք համերգ /Ազատության հրապարակ/,
19:30-22:30 Հեղինակ կատարողների երեկո /Շ. Ազնավուրի հրապարակ/
20:00-20:30 Հեծանվավազք /Արգիշտիի, Իտալիայի փողոցներ, Հանրապետության հրապարակ/,
22:00-23:30 Երիտասարդական դիսկոտեկ /Ազատության հրապարակ/,
22:00 Տոնական հրավառություն։
Նմանատիպ նյութեր
7844 դիտում
19:32 11-02-2020
Երևանը տոնում է Տերյանի ծննդյան 135-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3776 դիտում
22:14 09-06-2015
Լատվիացի միլիոնատիրոջ «Արևի քաղաք»-ը. ֆոտոշարք
Այս բաժնից
907 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է
874 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ