211652_close_icon
views-count2971 դիտում article-date 15:27 08-11-2015

Տարիները գլորվում են. Ալեն Դելոնն այսօր տոնում է իր ծննդյան 80-ամյակը. ֆոտոշարք

1935 թվականի նոյեմբերի 8-ին է ծնվել կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, կինոաստղ և 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ Ալեն Դելոնը: Հատուկ դերասանական կրթություն չունեցող Դելոնը, իր սեփական խոստովանությամբ, սովորում էր դերասանական վարպետությանը նկարահանման հարթակում։ Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի. նրան հաճախ համեմատում էին ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։ Առավել հանրաճանաչություն դերասանը ձեռք է բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում)։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա։ Ներկայացնում ենք լեգենդար դերասանի մասնակցությամբ ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր