211652_close_icon
views-count51896 դիտում article-date 21:39 27-10-2016

Զավեշտալի դեպք դատարանում. երիտասարդ դատախազը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել փորձառու դատավորի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հերթական արտառոց դեպքն է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևան քաղաքի բնակիչ, ամբաստանյալ Գոռ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ մեղադրող դատախազ Գ. Մարգարյանը ինքնաբացարկ հայտնեց նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանին: Մինչ դատավորը կգնար խորհրդակցական սենյակ ու կվերադառնար նիստերի դահլիճ, որպեսզի հայտնի՝ ինչ որոշում է կայացրել, դատախազը ճողոպրեց դատարանից: Դատավոր Գ. Պողոսյանը մերժեց երիտասարդ դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը և փաստեց, որ դատախազը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել դատարանի նկատմամբ՝ արհամարելով դատական մարմնին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ դատարանում ուժեղացված ծառայություն էին կատարում դատական կարգադրիչները՝ ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանի գլխավորությամբ և արդեն նիստերի դահլիճ մտնելիս կարգադրիչները դատական նիստի մասնակիցներից երիտասարդ տղայի մոտ հայտնաբերել են դանակ, իսկ դատական նիստերին արգելվում է սառը զենք հանդիսացող, ինչպես նաև զենք-զինամթերքով մասնակցելը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սառը զենք հանդիսացող դանակը հայտնաբերվել է նիստին մասնակցող սպանվածի հարազատի մոտից, որը առգրավվել է ժամանած ոստիկանության աշխատակիցների կողմից։ Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/03/97357/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 3-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դատական սակցիա՝ նախազգուշացում էր կիրառել մեղադրող դատախազ Գ. Մարգարյանի նկատմամբ: Նշված դատարանում սկսվել էր ամբաստանյալ Գոռ Սարգսյանի նկատմամբ դատական նիստը: Վերջինս Սևան քաղաքի բնակիչ է և 2016 թ.-ի ապրիլի 8-ին ժամը 13:30-ից -14:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքին հարող հատվածում հանդիպել էր իր՝ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Ազատ Աբրահամյանին, ով եղել էր իր մի քանի ընկերների հետ: Անձնական հարցեր քննարկելուց հետո Գ.Սարգսյանը Աբրահամյանին առաջարկել էր առանձնանալ և զրույցը շարունակել առանձին: Արդեն առանձնանալով՝ նրանք հասել էին մինչև Կենսաբանության մասնաշենքի ետնամասի կողմը, որտեղ օգտվելով մեկուսի պայմաններից՝ Գ.Սարգսյանը նախ՝ գլխով հարվածել էր Աբրահամյանի դեմքին, այնուհետև՝ նրան կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել էր կրծքավանդակի ձախ մասին: Այդ ամենը անելուց հետո Գ. Սարգսյանը վիրավորին թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի: Արդեն վիրավոր Ա. Աբրահամյանը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց, գիտակցության չգալով՝ մահացել էր: Փաստի առթիվ նույն օրը Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ի մասի (սպանություն) հատկանիշով: Դատական նիստին, երբ դատավորի կողմից դատական սանկցիայի ենթարկված Կենտրոն և Նորք-Մարշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Գ,. Մարգարյանը կարդացել էր մեղադրական եզրակացությունը, դատավոր Գ. Պողոսյանը ամբաստանյալին հարցրել էր, թե արդյոք նա իրեն մեղավոր ընդունում է, նա պատասխանել էր՝ այո: Դատավոր Գ. Պողոսյանը դատախազի կողմից բանավեճի բռնվելը գնահատել էր որպես դատարանին հակաճառելու երևույթ և դատախազի նկատմամբ կիրառել սանկցիա, ասելով՝ «Ձեր ղեկավարության հետ այդ հարցը կքննարկեք», որից հետո դատական նիստը հետաձգվել էր՝ նշանակվելով հոկտեմբերի 27-ին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր