Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստի կինը երկրի հիմնը կատարել է կիսամերկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկոյալ Մորոզյուկի կինը՝ Իրինան, խոշոր սկանդալի կիզակետում է հայտնվել: Նա սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ կատարում է Ուկրաինայի օրհներգը:
Հիմնը կատարելու ընթացքում Իրինայի տաբատի տակից երևում է նրա վարտիքը, ինչը զայրացրել է ուկրաինացիներին: Ֆուտբոլիստի կնոջը նույնիսկ սպառնացել են քրեական պատասխանատվության ենթարկել պետական խորհրդանիշի պղծման համար:
Թեպետ Իրինի Մորոզյուկը օպերատիվորեն հեռացրել է տեսանյութն իր էջից, այն հասցրել է տարածվել համացանցում և հազարավոր քննադատական արձագանքների տեղիք տալ:
Նշենք, որ Իրինան պարբերաբար համացանցում հրապարակում է իր կիսամերկ լուսանկարները: