211652_close_icon
views-count169100 դիտում article-date 13:21 08-02-2020

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. Բելառուսի 27-ամյա քաղաքացին մանկական տակդիրներով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Կորզան Վլադիսլավը իր վարած Iveko մակնիշի AI 5149-4 համարանիշի բեռնատարով Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վարորդին և վիրավոր ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արայիկ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Արմեն Պողոսյանն ու Արայիկ Սրապյանը, մինչև նույն վաշտի հետաքննիչ Հայկ Ապրիկյանը կավարտի վթարի վայրի զննությունը։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը; Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մարմնական տակդիրներով և ամբողջովին թափվել է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նույնպես Բելառուսի Հանրապետության քաղաքացի է։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր