2196 դիտում
21:18 07-02-2020
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը 1 տարեկան է
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը ստեղծվել է 2019թ-ի փետրվարին՝ ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի և ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայի մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայությունների միացման արդյունքում:
Կենտրոնում գործում է երկու՝ մանկական արյունաբանական և մանկական ուռուցքաբանության բաժանմունք: Բաժանմունքները բաղկացած են շուրջօրյա ստացիոնար, ցերեկային ստացիոնար և մանկական դիսպանսեր ծառայություններից: Գործում է նաև մանկական հոգեբանական-սոցիալական ծառայություն:
Կենտրոնը բազա է հանդիսանում ԵՊԲՀ ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնների համար:
Կենտրոնում բուժումը իրականացվում է միջազգային ստանդարտներով՝ եվրոպական և ամերիկյան բուժական սխեմաներով:
Կենտրոնը համագործակցում է աշխարհի լավագույն կենտրոնների հետ, ինչպիսիք են՝
Սուրբ Աննայի մանկական հիվանդանոցը, Վիեննա, Ավստրիա
Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոց, Մեմֆիս, ԱՄՆ
Դ.Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոն, Մոսկվա, ՌԴ
Համբուրգ-Էպպենդորֆ համալսարանական բժշկական կենտրոն, Գերմանիա
Լիբանանի մանկական քաղցկեղի կենտրոն, Բեյրութ, Լիբանան
Չինաստանի բժշկական համալսարանի հիվանդանոց, Թայչունգ, Թայվան
Թեքսասի համալսարանի ՄԴ Անդերսոն քաղցկեղի կենտրոն, Հյուստոն, ԱՄՆ
Շարիտե համալսարանական հիվանդանոց, Բեռլին, Գերմանիա
Դյուսելդորֆի համալսարանական հիվանդանոց, Դյուսելդորֆ, Գերմանիա
2019թ ապրիլին Կենտրոնը՝ առաջինն աշխարհում, միացել է աշխարհահռչակ St. Jude մանկական հետազոտական հիվանդանոցի գլոբալ ալյանսին, որին մոտ ժամանակներս միանալու են 50-ից ավել երկրների մանկական քաղցկեղի կենտրոններ:
Կենտրոնի բուժանձնակազմը պարբերաբար վերապատրաստումներ է անցնում վերոհիշյալ և այլ հայտնի կլինիկաներում: Այս համագործակցությունների արդյունքում այսօր մեր մասնագետները, անհրաժեշտության դեպքում, կարողանում են համատեղ մասնագիտական քննարկումներ կազմակերպել նշյալ կենտրոնների հետ:
Մեր մասնագետները հանդիսանում են տարբեր միջազգային մասնագիտական միությունների և ասոցիացիաների ակտիվ անդամներ: Կենտրոնում նաև կատարվում են գիտական աշխատանքներ, որոնք տպագրվում են ինչպես տեղական, այպես էլ միջազգային հայտնի գիտական ամսագրերում:
Վերջին տասնամյակներին մեր մասնագետների կատարած աշխատանքի արդյունքում այսօր ունենք մոտ 1000-ից ավել մանկական քաղցկեղից առողջացած երեխաներ, որոնք վերադարձել են իրենց ակտիվ կենսակերպին, սովորում են, աշխատում և ունեն առողջ սերունդ:
Նմանատիպ նյութեր
1003 դիտում
11:47 15-05-2024
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարը պաշտոնից ազատման դիմում է ներյայացրել
2200 դիտում
15:46 17-09-2020
ԱՆ-ի արձագանքը մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկների նամակին
920 դիտում
16:42 17-05-2022
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնին ԱՄՆ դեսպանատունը 5 վիրտուալ իրականության սարք է նվիրել
Այս բաժնից
1927 դիտում
20:56 25-12-2024
Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում
1432 դիտում
20:31 25-12-2024
Մինչև հունվարի 6-ը նորածինները «Շենգավիթ» ԲԿ-ում իրենց մայրիկներին կդիմավորեն փոքրիկ Սանտայի հագուստով
811 դիտում
20:19 25-12-2024
ՏԿԵ նախարարը Մարզահամերգային համալիրում հետևել է իրականացվող աշխատանքներին