211652_close_icon
views-count1342 դիտում article-date 19:30 31-10-2025

Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ԱՊՀ մակարդակով միջոցառմանը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին՝ ըստ ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայության հայտարարության։

Նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։

Մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Պապիկյանի անունը ներառված չէ մասնակիցների ցանկում։

Նիստի ընթացքում բովանդակալից քննարկում է ծավալվել բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցերի և դրա հետագա զարգացման վերաբերյալ։

Պաշտպանության նախարարների խորհուրդը հաստատել է, որ ռազմական համագործակցությունը շարունակելու է ուղղված լինել Համագործակցության պետությունների զինված ուժերի մարտական կարողությունների բարձրացմանը, ազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովմանը։
 

Նմանատիպ նյութեր