Ագուերոն ԱՊԼ-ի ռեկորդ է սահմանել
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ճանաչվել է հունվար ամսվա ԱՊԼ-ի լավագույն խաղացող:
31-ամյա արգենտինացին նախորդ ամսվա երեք խաղում դարձել էր 6 գոլի հեղինակ:
Այդ մրցանակը Ագուերոյի համար յոթերորդն էր կարիերայում, ինչը նրան թույլ տվեց այդ ցուցանիշով առաջին տեղ դուրս գալ՝ շրջանցելով «Լիվերպուլի» նախկին կիսապաշատպան Սթիվեն Ջերարդին և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
Մրցանակն հավակնում էին նաև «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնն ու կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը, «Ուոթֆերդի» կիսապաշտպան Աբդուլայ Դուկուրեն, «Ասթոն Վիլլայի»» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը, «Լեսթերի» հարձակվող Այոսե Պերեսը և «Սաութհեմփթոնի» պաշտպան Ջոն Սթիվենսը: