ԱՊԼ-ում հաղթելու դեպքում «Լիվերպուլի» խաղացողներին կվճարեն ավելի քան 4 մլն ֆունտ պարգևավճար
«Լիվերպուլի» ֆուտբոլիստները զգալի պարգևավճարներ կստանան, եթե նվաճեն Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
Թիմի բոլոր խաղացողները, որոնք այս մրցաշրջանում հանդես կգան Անգլիայի առաջնությունում, պպարգևավճարների համար հատկացված ավելի քան 4 մլն ֆունտից բաժին կստանան:
Վճարների չափը կորոշվի ԱՊԼ-ում մասնակցած խաղերի քանակով: Հիմնական կազմի խաղացողները կստանան մոտավորապես 150 հազարական ֆունտ:
Պարգևավճար կստանա նաև թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
25 տուրից հետո «Լիվերպուլը» ԱՊԼ-ի առաջատարն է՝ երկրորդ տեղից 22 միավորի գերազանցությամբ: