211652_close_icon
views-count70859 դիտում article-date 10:08 07-02-2020

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու Volkswagen-ը. կա 5 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 34 CN 574 համարանիշի եւ Volkswagen մակնիշի 31 OS 387 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 2 մեքենաների վարորդներն ու Merցedes մակնիշի ավտոմեքենայի 3 ուղեւորները տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի, բաժնի պետի տեղակալ Կարեն Մինասյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր