211652_close_icon
views-count350229 դիտում article-date 19:36 06-02-2020

Արտակարգ դեպք Լոռու մարզում. ժողովրդի կողմից որպես սրբատեղի համարվող Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է խաչքարերի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 6-ին, մի խումբ քաղաքացիներ այցելել են Լոռու մարզում գտնվող Հարթագյուղ, որտեղ Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը հայտնաբերել են ամբողջովին վնասված: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Սա ոչ թե միտումնավոր է արվել, այլ, հավանաբար, մի քանի օր առաջ ուժեղ ձնաբքի պատճառով Սուրբ Հովհաննես մատուռի տանիքը քամին պոկել ու շպրտել է: Մատուռի տարածքում կան բազմաթիվ խաչքարեր: Բարեբախտաբար, միայն 2 խաչքար է վնասվել, սակայն մատուռի տանիքն ամբողջովին մնացել է բաց: [url=https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2?fbclid=IwAR2oVZCiaIK0ortNIdOwEFVzjTVJJPi9qmBBTdiybuITYHQg5gHb738BjAQ]Սուրբ Հովհաննես մատուռը [/url]գտնվում է Գյումրիից դեպի Սպիտակ՝ 25-րդ կմ հատվածում և շատ հավատացյալներ իրենց մոմավառությունն ու աղոթքը՝ երբեմն ոտքով գալով, կատարում են այստեղ: Լուսանկարները՝ Հարթեն Գալստյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր