18740 դիտում
12:02 25-12-2023
Արտակարգ իրավիճակ՝ Լոռու մարզում. Վանաձորում ուժեղ քամին պոկել է սպորտպալատի տանիքը ու շպրտել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում ուժեղ քամու հետևանքով սպորտպալատի տանիքը քամին պոկել և շպրտել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Վանաձորի թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն, Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանը և Վանաձորի գազի գրասենյակի տնօրեն Արման Ափինյանը:
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 8 հասցեում գտնվող սպորտպալատի տանիքը (մոտ 2400ք․մ) քամու պատճառով պոկվել է (մոտ 100ք․մ) և հայտնվել է հարակից տարածքում (մոտ 80ք․մ) և Զորավար Անդրանիկ փողոցի 3-րդ փակուղի 1/1 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքի վրա, ինչի արդյունքում վնասվել է ավտոտնակի տանիքը (վնասի չափը պարզել չի հաջողվել)։ Տեղանքի զննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Տարածքը նույն վաշտի պարեկներ Արմեն Թումանյանն ու Մկրտիչ Թադևոսյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիների կուտակում տեղի չունենա:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ ժամանել են նաև մարզպետարանի համապատասխան բաժինների ծառայողները:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)