211652_close_icon
views-count2552 դիտում article-date 21:29 05-02-2020

Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է Ռոնալդուին․ դու մեծագույն խաղացող ես

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը շնորհավորել է Տուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին՝ ծննդյան 35-ամյակի կապակցությամբ։ «Կրիշտիանու, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, ինչ դու արել ես իմ և «Մանչեսթեր Յունայթեդի» համար։ Դու մեծագույն խաղացող ես, ու, որն ամենակարևորն է, մեծագույն մարդ»,- ասել է Ֆերգյուսոնը: Հիշեցնենք, որ պորտուգալացին Ֆերգյուսոնի գլխավորությամբ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2003-2009 թվականներին:

Նմանատիպ նյութեր