Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»
Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարող է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»` մարզիչ-խորհրդականի կարգավիճակով, եթե Լուի Վան Գալի պաշտոնանկության դեպքում ակումբը գլխավորի Ռայան Գիգզը, հայտնում է Mirror:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի 21 տուրից հետո 34 միավոր ունի և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` առաջատար «Արսենալից» ետ մնալով 8 միավորով:
Ֆերգյուսոնը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել 1986-2013 թվականներին: 2012/2013 մրցաշրջանից հետո նա ավարտեց մարզչական կարիերան` 13-րդ անգամ թիմի հետ նվաճելով Անգլիայի չեմպիոնի տիտղոսը: