211652_close_icon
views-count4198 դիտում article-date 18:27 05-02-2020

Հայ դիզայները կարողացել է Միլանում ստեղծել իր բրենդը՝ «Yerishi»-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայերն ամբողջ աշխարհում տարբեր ոլորտներում միշտ կարողանում են աչքի ընկնել, և նորաձևությունը ևս բացառություն չէ: Հայազգի դիզայներ, ոճաբան Իրինա Երիցյանը Միլանում ստեղծել է լյուքս դասի պայուսակների սահմանափակ արտադրության [url=https://www.yerishi.com/?fbclid=IwAR28derHRwWns33-JkDKWJCXLNO5EKf-RSCebUbbq-N7yIEU5K2i3QzX8As]«Yerishi» [/url]բրենդը, որն արդեն հայտնի և սիրելի է դարձել պայուսակի որակն ու տեսքը գնահատող յուրօրինակ կանանց շրջանում: Իրինա Երիցյանը ծնվել է Երևանում, մանկությունն անցկացրել է ԱՄՆ-ում, շատ սիրելով ճանապարհորդել և կյանքից վերցնել ամենահետաքրքիրը, ցանկություն ունենալով ավելի մոտ լինել միջազգային մշակույթին, որոշել է ուսումը շարունակել այլ երկրում և 2010 թվականից տեղափոխվել է Բուդապեշտ, որտեղ ավարտել է Օքսվորդի համալսարանին կից գործող ''IBS International Business School''-ը , որտեղ ուսանել է "MSs Marketing & Mangement": Այնուհետ, քանի որ մեծ էր սերը դեպի ուսում և ցանկությունը մոտ լինել նորաձևության աշխարհին, տեղափոխվել է Միլան, որտեղ ավարտել է ''Istituto Marangoni''-ին՝ ուսումնասիրելով ''Fashion & Luxury Brand management'' և այնուհետև` ''Fashion Design'': Դիզայները նաև ոճաբան է, աշխատում է տարբեր ոլորտի կանանց հետ՝ նրանց արտաքինը դարձնելով ավելի ներկայանալի և համապատասխան միջավայրին: «Սովորելու ընթացքում ես ուսումնասիրեցի նորաձևության և բիզնես ոլորտի մանրամասները, ծանոթացա նորաձևության և լյուքս դասի արտադրանք ստեղծելու նրբություններին և կանոններին: Սկսեցի տարբեր ընկերություններում աշխատել և փորձ ձեռք բերել, աշխատանքում դառնալ ավելի պրոֆեսիոնալ: Միլանում աշխատելով տարբեր բրենդերի հետ՝ զբաղեցրել եմ մի շարք պաշտոններ. եղել եմ աշխատակազմի ղեկավար, տարբեր ցուցադրություններին ներկայացրել եմ բրենդը, նաև զբաղվել եմ ցուցադրությունների կազմակերպմամբ: Մինչև բրենդիս՝ «Yerishi»-ի, ստեղծելը երկար և բարդ ճանապարհ եմ անցել, որն էլ ինձ օգնել է որակյալ և օրիգինալ բրենդ (արտադրանք) ստեղծել: Ի դեպ, կա մի հետաքրքիր պատմություն, որն իմ կյանքում շատ մեծ դեր ունեցավ. մի օր, երբ ես և ընկերուհիներս դասերից հետո որոշեցինք սուրճ խմել, այդ պահին պատահաբար հանդիպեցինք հանրահայտ Դոնաթելա Վերսաչեին, ով հետաքրքրությամբ երկար զրուցեց բոլորիս հետ: Շատ երկար չպատմեմ, բայց տպավորիչը այն էր, որ ինձ առանձնացնելով ասաց, որ ես հետաքրքիր մտքեր ունեմ, որոնք անպայման պետք է կյանքի կոչել բրենդի տեսքով: Ասեմ, որ շատ անսպասելի էր նման լեգենդից այդպիսի խոսքեր լսել իմ հասցեին»,- պատմում է դիզայները և հավելում, որ բրենդի անվան ստեղծումը ևս հետաքրքիր պատմություն է: «Yerishi»-ն Երիցյան Իրինայի միքսած հապավումն է, բացի այդ ունի շատ հետաքրքիր և դիզայների համար ինչ-որ չափ միստիկ պատմություն, որի մասին կխոսվի հետագայում, կամ գուցե հենց հավաքածուի միջոցով կներկայացվի հետաքրքիր պատմությունը: Տարիներ շարունակ ուսումնասիրելով և լինելով բարձր նորաձևության աշխարհում՝ 2015-ին դիզայներն իր առաջին քայլերն է արել և ստեղծել իր բրենդը՝ «Yerishi»-ն, որը ներկայացնում է լյուքս դասի պայուսակներ: «Yerishi» բրենդի պայուսակները պատրաստվում են Միլանում միայն բարձր որակի հումքից: Դիզայները 2 տարի անընդմեջ մանրակրկտորեն և բծախնդրորեն նախագծել է պայուսակները ամեն մանրուքի մեջ դնելով մեծ սեր: Բրենդի յուրաքանչյուր շարքն ունի յուրահատուկ նշանակություն և իմաստ: Առաջին շարքը կոչվում է «EOSTRE», որն իր հերթին նշանակում է նոր սկիզբ: Այս պայուսակաները պատրասված են բարձր որակի կաշվից, և ներսի կողմից օգտագործված է բարձր որակի գեղեցիկ գույներով զամշ: Անգամ պայուսակի վրա եղած մանր մետաղական դետալները արտադրվում են հենց «Yerishi» բրենդի համար, ինչն ավելի է ընդգծում պայուսակների յուրահատկությունները: Պայուսակների անունը «լյուքս» ամբողջությամբ համապատասխանում է այս պայուսակների որակին: «Eostre»-ն ավելի էլեգանտ շարք է, գունային յուրօրինակ, անսովոր և հետաքրքիր համադրությունը է, իր մեջ ունի մեծ էներգետիկա, որը ամբողջացնում կնոջ բնավորությունը՝ նրան տալով ավելի կանացիություն և յուրօրինակություն: Դիզայները առաջարկում է ստանդարտից դուրս գունային անսովոր համադրություններ, որն էլ ավելի կբնորոշի կնոջ օրիգինալ և չկրկնվող լինելը: «Enso» շարքը շատ հետաքրքիր գունային խառնվածք ունի, մի փոքր ավելի մեծ պայուսակներ են ճամպրուկանման (hand-lugged), ստեղծված են ճանփորդության համար: «Cozi»-ն նախատեսված է առօրյա օգտագործման համար, ունի գունային լայն ընտրություն, նաև այս պայուսակները մի քանի տարբերակով են օգտագործում: Դիզայներական աշխատանքը թույլ է տալիս իրենց կրել տարբեր ձևերով, բացի այդ առանձնանում է երկար բռնակը և հնարավորություն տալիս որպես գոտի օգտագործել: « Քանի, որ պայուսակը կնոջ կյանքի և առօրյայի գրեթե անբաժանելի մասն է կազմում, ստեղծել եմ պայուսակներ, որոնք ներդաշնակ կլինեն տարբեր տեսակի կանանց ներաշխարհին: Դնելով պայուսակների մեջ մեծ սեր և դրական էմոցիաներ, առաջնությունը տալով բարձր որակին, ստեղծեցի պայուսակներ ի հարգանք կնոջ կերպարին: Պայուսակները բնորոշում են նրանց յուրահատուկ և ներկայանալի տեսակը: Ի դեպ ասեմ, որ այնքան էլ հեշտ չէ ստեղծել պայուսակներ, որոնք կբավարարեն բծախնդիր կնոջ պահանջները, և միևնույն ժամանակ կլինեն նորաձև, դասական, հարմարավետ և յուրահատուկ: Կանանց համար պայուսակներ ստեղծելը մեծ ուշադրություն պահանջող արվեստ է, քանի որ կինն ինքնին յուրահատուկ է, պետք է կարողանաս ճիշտ ընկալել նրան»- նշում է դիզայները: Առաջիկայում [url=https://www.instagram.com/yerishi/?igshid=tookpb375wnz&fbclid=IwAR1XhvhV07qd5D3BItQghhaDATapBznSKDSQwkAqJa2S6Q_F26jpoCyM5Do]«Yerishi»[/url] բրենդը նախատեսում է կրեատիվ կանանց համար պայուսակների նոր շարք ստեղծել, որից հետո շարքը կհամալրվի կոշիկներով, ինչպես նաև տղամարդկանց համար նախատեսված շատ հետաքրքիր հավաքածու է սպասվում, որտեղ կլինեն նաև աքսեսուարներ: Միլանում և եվրոպական այլ երկրներում մոտ ապագայում սպասվում են տարբեր միջոցառումներ, որտեղ [url=https://www.facebook.com/yerishimilano/?ref=br_tf&epa=SEARCH_BOX]«Yerishi»[/url]-ն մասնակցություն կունենա և իր պայուսակաները կներկայացնի մուլտի բրենդ խանութներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր