Հայտնի դիզայները ստեղծել է ջուրը ոչ պլաստիկե շշերում պահելու տարբերակ
Օգտագործված պլաստիկե շշերը մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար, քանի որ շատ դանդաղ են քայքայվում, իսկ դրանց վերամշակմամբ շատ երկրներում չեն զբաղվում:
Իտալիայի Միլան քաղաքում անցկացված Դիզայնի շաբաթի շրջանակներում հայտնի դիզայներ Ռոդրիգո Գարսիա Գոնզալեսը ներկայացրել է նշված խնդրի լուծման հետաքրքիր տարբերակ՝ ջրով լի տարա, որը… ուտելի է և երկար ժամանակ ջուրը թարմ է պահում:
Դիզայներն այն ստեղծելիս հաշվի է առել նաև հյութ արտադրողների շահերը: Այն է՝ թաղանթների արանքում տեղադրում են հատուկ թղթի շերտ: Այստեղ խնդիր կարող է առաջանալ միայն տեղափոխման հարցում, քանի որ թաղանթները չափազանց նուրբ են: