211652_close_icon
views-count4486 դիտում article-date 23:27 04-02-2020

ՀՔԱՎ. ՌԴ պաշտպանության նախարարությունը անվտանգության երաշխիքներ է պահանջում Ա․ Ռազգիլդեևի համար

Այսօր՝ 2020 թ․ փետրվարի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։ Այս անգամ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն․ Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել։ Նախորդ նիստերը ևս տարբեր պատճառաբանություններով չէին կայացել։ Դրանց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը նշեց, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայացել դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը 2020 թ․ մարտի 6-ին՝ ժամը 15։00-ին է։ Ն․ Մարտինյուկի գրությունները՝ [url=https://hcav.am/wp-content/uploads/2020/02/83911342_749195515611507_1252902648131092480_n.jpg]ռուսերեն[/url] և [url=https://hcav.am/wp-content/uploads/2020/02/83877668_647302516015131_2030089324078301184_n.jpg]հայերեն[/url]

Նմանատիպ նյութեր