Լեհաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ՆԱՏՕ-ի երկրներին կոչ է արել հետպատերազմյան անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային։ Այս մասին նա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Վարշավա կատարելիք այցի նախօրեին ասել է Financial Times հարցազրույցում։
Դուդայի խոսքով՝ անվտանգության երաշխիքներ խոստանալը «կարեւոր կլիներ» Ուկրաինայի եւ նրա զինվորների բարոյական ոգու համար՝ «զգացողություն առաջացնելով, որ ՆԱՏՕ-ն աջակցում է իրենց»։
Լեհաստանի նախագահը նաեւ Սպիտակ տանը կոչ է արել Վարշավա այցի ժամանակ «շատ վճռական արտահայտություններով» հաստատել, որ ԱՄՆ-ը անվերապահորեն աջակցում է ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության մասին պայմանագի 5-րդ հոդվածին, որի համաձայն՝ ցանկացած հարձակում դաշինքի անդամ պետության դեմ դիտարկվում է որպես հարձակում դաշինքի բոլոր մասնակիցների դեմ, գրել է Financial Times-ը։