211652_close_icon
views-count3354 դիտում article-date 12:44 04-02-2020

Շաքարավազի շուկայի ուսումնասիրության արդյունքում ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել 8 ընկերության նկատմամբ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ»,«Ալեքս էնդ Հոլդինգ», «Արմեն-Համիկ Հ/Ձ», «Սիթի», «Նոր Զովք», «Էվրիկա Գրուպ», «Մաջիդ Ալ Ֆութաիմ հայփերմարքեթս էյ-էմ» և «Սաս Գրուպ» ընկերությունների նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՏՄՊՊՀ-ից: «Շաքարավազ» ապրանքային շուկայի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շաքարավազի մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում՝ նշված տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության (չհիմնավորված կամ խտրական գների սահմանման և կիրառման, գների չհիմնավորված փոփոխությունների կամ պահպանման և այլն) հատկանիշներ»,- ասված է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: Մանրամասները՝ [url=http://www.competition.am/uploads/resources/Vo14_31_01_2020.pdf?fbclid=IwAR25EYVQtdp6xEeZJFlGgfvGrfrOHbbmJstdDVM4QAHgABI90IXYaCI7hsI]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր