211652_close_icon
views-count3819 դիտում article-date 20:00 02-02-2020

Կարեն Չուխաջյանը նվաճել է WBA International տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուկրաինաբնակ կիսամիջին քաշային հայ բռնցքամարտիկ, 23-ամյա Կարեն Չուխաջյանը (16-1, 7 КО) հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Վորոբյովին (9-1, 6 КО) և նվաճել WBA International-ի գոտին, հաղորդում է [url=http://ua-report.info/news/karen_chowxajyany_nvatwel_e_wba_international_titghosy/2020-02-02-2247#.XjbfJDIzbIV]AnalitikaUA.net[/url]-ը։ Բռնցքամարտիկներն անցկացրել են նախատեսված բոլոր 10 ռաունդները։ Հաշիվն է՝ 95-96 հօգուտ Վորոբյովի, 99-91 և 96-94 հօգուտ Չուխաջյանի։ Դա հայ բռնցքամարտիկի առաջին տիտղոսն է մեծահասակների մրցաշարում։ Մեկ այլ ուկրաինահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանն իր հերթական մենամարտը կանցկացնի փետրվարի 8-ին Կիևում։ Նրա մրցակիցը կլինի վենեսուելացի Խոսբեր Պերեսը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում սպորտին և Ուկրաինայի մարզիկներին աջակցությանը։ Բացվում են տարբեր մարզական խմբակներ։ Մարզական միջոցառումներին շնորհվում են ՈՒՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանի մրցանակներ։ ՈՒՀՄ մարզական խմբակներում մարզվում են տարբեր ազգերի երեխաներ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր